News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել: Վթարի հետեւանքով վարորդ՝ 21-ամյա Ռ. Ս.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ ուղղել ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ