News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կայուն են, եւ Դաշինքի հետ բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 23-ին Երեւանում  լիտվացի գործընկեր Յուոզաս Օլեկասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 «Մենք մինչեւ վերջ կիրագործենք նախատեսված միջոցառումները», - վստահեցրել է նախարարը:

Ի պատասխան հարցին՝ կարող է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լարվածությունն արտացոլվել Հայաստանի վրա՝ որպես ՌԴ դաշնակից, նախարարը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը բոլոր հակամարտությունների խաղաղ լուծումն է: Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Հայաստանն իր փորձով գիտի միջազգային նորմերի կատարման անհրաժեշտության մասին՝ բռնության կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, եւ ինքն է համապատասխան պայմաններ ստեղծում հրադադարի պահպանման եւ հակառակորդին այն պահպանել ստիպելու համար:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ համագործակցությանը, նախարարը վստահեցրել է, որ  Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների լարվածությունը չի արտացոլվի ռազմական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության վրա:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ