News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրազիլական Սան-Պաուլո քաղաքի ավտոպարկերից մեկում բռնկված հրդեհի արդյունքում 34 ավտոբուս է այրվել:

Գիշերը երիտասարդների մի խումբ Սան-Պաուլոյի արեւելյան շրջաններում ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոպարկի տարածք է թափանցել եւ զենքի սպառնալիքով ձեռնարկության աշխատակիցներին ստիպել, որ բենզին լցնեն ավտոբուսներից մեկի վրա եւ այրեն այն: Հրդեհը արագորեն դեպի մյուս տրանսպորտի միջոցներն է տարածվել:

Հաղորդվում է, որ տրանսպորտային ընկերությանը պատճառած վնասի չափը 5 մլն ԱՄՆ դոլարի չափով է գնահատվում: Բացի այդ, կտուժեն նաեւ քաղաքի մերձակա շրջանների բնակիչները, որոնց համար ավտոբուսը աշխատավայր հասնելու միակ միջոցն է, տեղեկացնում է Ռոսբալտը:

Օրինապահները տեղի ունեցած միջադեպը տեղական թմրախմբավորման պարագլուխներից մեկի սպանության հետ են կապում: Ավտոպարկի վրա հարձակում իրականացնելու մեղադրանքով ոստիկանությունը սպանվածի եղբորն է ձերբակալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ