News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը բաց նամակ է հղել Թուրքիայի ժողովրդին, որը Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին հրապարակվել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի կայքում։

«Ես հոգնել եմ իմ զայրույթից», - այսպես է սկսվում նամակը: «Ես միշտ մտածում էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ձեզ ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, եւ ժամանակն է առաջ շարժվելու», - գրում է Էգոյանը:

Ըստ նրա՝ ինքը տեսնում է՝ ինչպես են թուրք հասարակության ներկայացուցիչները խիզախաբար կանգնում եւ ասում ճշմարտությունը:

 «Մենք հիշելու խոստում ենք տվել, եւ ոճիրը դեռեւս թարմ վերք է այն հողում, որտեղ իրագործվել է: Ես  հոգնել եմ ձեր կառավարության կատաղի ժխտումից,  հոգնել եմ   առաջ շարժվելու անկարողությունից»,- գրել է նա:

Էգոյանը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը 100 տարի է նրանց պարտադրում է ոճրագործության ժխտումը:

«Երբեք չեն լինի հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, եւ մեզ հետաքրքիր չեն ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանագետների եւ Հոլոքոստի գիտնականների իմաստուն կարծիքը: Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարց ուղղեք ձեր կառավարությանը շարժառիթների մասին եւ ընդվզեք այս անսովոր մարտահրավերին ընդառաջ»:

Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիայի ժողովրդին նամակով դիմել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ