News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2005-ի ապրիլից թուրքական հասարակության մեջ շատ բան փոխվեց. Հայոց ցեղասպանության մասին գիտաժողով անցկացվեց, թուրքերը սկսեցին խոսել  Ցեղասպանության մասին, ապրիլի 23-ին «Իրադրությունը Թուրքիայում եւ Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարել է ստամբուլահայ լրագրող, թուրքական «IMC»  հեռուստաալիքի լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը:

Ըստ նրա՝ 2007թ., երբ սպանվեց «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրքական մտավորականության որոշ ներկայացուցիչներ բողոքի ձայն բարձրաաացրեցին:  «Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարցով հավաքներ եղան, դա մեծ  քայլ էր», -  Նալչինը: Նա ընդգծել է, որ բողոքող թուրք հասարակության շարքերում հիմնականում կարելի է տեսնել նոր եւ կրթված սերնդին:

Ապրիլի 23-ից, այսինքն՝ այսօրվանից, հայտնել է Արիս Նալչինը, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում սկսվել են Հայոց ցեղասպանության հետ կապված ցույցերը,  իսկ ապրիլի 24-ին հավաքներ տեղի կունենան Թուրքիայի համալսարաններում:  Ըստ նրա՝ Դիարբեքիրում, Այնթափում, Անթալիայում հավաքներ կլինեն, իսկ Վանում ցույց է տեղի ունենալու: «Սակայն, չնայած դրան, Թուրքիայի կառավարության ժխտողական դիրքորոշումը չի փոխվել», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ