News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 103.3 տոկոս: Ընդ որում աճը ամեն ամիս աճել է եւ մարտին հասել է 104.1 տոկոսի:

Թեեւ համախառն ներքին արդյունքերը հավասար չէ տնտեսական ակտիվության ցուցանիշինի, այն բնութագրում է ոլորտների մասնակցության մակարդակը տնտեսության զարգացմանը: Հասկանալի պատճառներով՝ տարվա առաջին ամիսներին ՀՆԱ-ի վրա գյուղատնտեսության եւ շինարարության ազդեցությունը նվազագույնն է:

Արդյունաբերության ֆիզիկական ծավալը հաշվետու ժամանակում կազմել է 2.8 տոկոս: Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների տեղելություններով՝  երկրում «շաքարի արտադրությունը» բացակայել է, թեեւ այն մեծ ծավալով առկա է նախորդ տարվա նույն ամիսների հաշվետվություններում:

Անցյալ տարվա տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 6.9 տոկոս(երրորդ եռամսյակում՝ 30.8 տոկոս), իսկ շինարարությանը՝ 5,5 տոկոս (չորրորդ եռամսյակում՝ 13.6 տոկոս): Հետեւաբար, թեեւ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ավելացրել է առաջին եռամսյակում 5.2 տոկոսով, ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա չէր նկատվում:

Շինարարության բնագավառում գրանցվել է 0.7 տոկոս աճ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում բնագավառում 6.5 տոկոսի անկում էր նկատվել: Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում  շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմել է 94.2 տոկոս:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության բացասական մնացորդը կազմել է 10.1 մլն դոլար: Նշենք, որ ներկրման անկումը հունվար եւ փետրվարի ամիսներին փոխարինվել է 13.7 տոկոս աճով:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական նվազագույն աշխատավարձն ըստ աճի տեմպերի առաջ է անցել գնաճից 2.0 տոկոսային կետով: Սակայն եթե դուրս հանենք 5 տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները, ապա հակառակ համահարաբերակցությունը կունենանք՝ գնաճը 3.0 տոկոսային կետով կգերազանցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ