News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիեւային եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, եւ նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաեւ Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը,  պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ