News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության հերքման թուրքական քաղաքականության փոփոխությունը պետք է անմիջապես սկսվի: Ապրիլի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել ազգությամբ թուրք, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրազը, հավելելով, որ թուրք քաղաքացիների գիտակցությունը փոխելով է միայն հնարավոր ճնշում գործադրել պաշտոնական Անկարայի նկատմամբ:

Նրա խոսքով, մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվում եւ` ինքը, արդեն քանի տարի է` ուս-ուսի տված պայքար են մղում թուրքական բարձրագույն իշխանության կողմից տվյալ պատմական իրադարձության կատաղի հերքման դեմ եւ ջանք չեն խնայում հանրությանը տեղյակ պահելու Օսմանյան կայսրության պետական մեքենայի գործունեության իրական հետեւանքների մասին:

Ինչպես մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, հայտնի թուրք լրագրող Ադնան Գենջն է նշել, Հայկական հարցը մինչեւ վերջերս միայն ակադեմիական շրջանակներում էր քննարկվում եւ մինչ 2007թ. ստամբուլյան «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հասարակության օրակարգում չէր գտնվում: Հիշյալ ողբերգական միջադեպից հետո մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում նաեւ` Ստամբուլում եւ Անկարայում, մտավորականության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները սկսել են բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել:

Միեւնույն ժամանակ, ինչպես թուրք պատմաբան Բյուլենթ Բըլմեզն է նշել, Հայկական հարցը սկսել է միջազգային քաղաքական ասպարեզում որպես թուրքական շահերի առաջխաղացման գործիք կիրառվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաքում հյուրընկալված թուրքերը Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կայցելեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ