News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ բողոքի նոտա է հղել՝ Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլեւի մուտքը Ղրիմ արգելելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Ցինիզմի գագաթնակետն է այն փաստը, որ որոշումը նրան է հանձնվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զավթված տարածքում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում»,- ընդգծել է նա, հաղորդում է ՈՒՆՆ-ը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Ջեմիլեւի մուտքի արգելքը Ռուսաստանի վրեժն է՝ Ղրիմի զավթման դեմ վերջինիս հստակ եւ անզիջում դիրքորոշման համար: «Պահանջում ենք Ղրիմը ապօրինի զավթածներից, նաեւ Մոսկվայում նրանց մոսկովյան տիկնիկավարներից դադարեցնել Ղրիմի թաթարների, ուկրաինացիների եւ այլ ազգերի ահաբեկումներն ու ռեպրեսիաները»,- հավելել է Պերեբիյնիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ