News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները Գազայում ազգային միասյնության կառավարություն ստեղծելու համաձայնագիր են ստորագրել:

«Համաձայնություն է ձեռքբերվել հինգ շաբաթվա ընթացքում անկախ կառավարություն ստեղծել՝ նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որ կարդացել է գազայի կառավարության վարչապետ Իսմայիլ Հանիան ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների ներկայությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանիայի խոսքով, այդկերպ ավարտվում է պաղեստինյան հասարակությունում յոթ տարի տեւած պառակտումը:

Նշենք, որ 2006թ. Պաղեստինում խորհրդարանի ընտրություններում հաղթեց ՀԱՄԱՍ-ը, իսկ Գազայում իսլամիստները 2007թ. գրավեցին իշխանությունը: Դրանից հետո Պաղեստինը բաժանվել էր երկու մասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ