News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել աշխատանքային միգրացիայի ոլորտում:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Բաքվում ընթացող միջազգային Caspian Energy Forum-2014 համաժողովում այդ մասին հայտնել է Պետական միգրացիոն ծառայության փոխնախագահ Փարվիզ Մուսաեւը: Նրա խոսքով, աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիրը արդեն պատրաստ է եւ ուղարկվել է ռուսական կողմին: Ռուսական կողմի դիրքորոշումը դեռ հայտնի չէ:

Այս տարի, ինչպես նշում է գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է աշխատանքային միգրացիայի համաձայնագիրը Թուրքիայի հետ:

Ադրբեջանն ավելի վաղ ցանկություն էր հայտնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ