News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որպեսզի խաբի աշխարհին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ավանդական ջահերով երթից առաջ Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Էրդողանը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզանից և Հայաստանի այլ քաղաքներում, նաեւ Արցախում, Ջավախքում,  տեղի ունեցող ջահերով երթերից։ Էրդողանը ներողություն խնդրելու է փոխարեն ցավակցություն է հայտնել, կարծես թե 1915թ. Օսմանյան Կայսրությունում ոչ թե Ցեղասպանություն է եղել, այլ երկրաշարժ, որի հետեւանքով մարդիկ են մահացել»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նա հիշեցրեց, որ մենք պահանջատեր ենք, եւ Թուրքիայից ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք մեր իրավունքները։

«Մենք «ոչ» ենք ասում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և շարունակելու ենք մեր պայքարը, մինչեւ Թուրքիային ծնկի բերենք։ Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում։ Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի»,- ասաց Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում ասել էր. «Օսմանյան կայսրության վերջին տարիները անկախ կրոնից եւ էթնիկ խմբից՝ հայ, թուրք, քուրդ, արաբ եւ մյուս միլիոնավոր օսմանցի քաղաքացիների համար դժվար ժամանակաշրջան լինելն անհերքելի է... 20-րդ դարի սկզբին իրավիճակի հետեւանքով կյանքից հեռացած հայերին հոգիներին հանգստություն են ենք մաղթում, նրանց թոռներին էլ հայտնում մեր ցավակցությունը»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ