News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը:

«Ես ողջունում եմ վարչապետ Էրդողանի`հայերին վերաբերող հայտարարությունը. հաշտեցումը ԵՄ-ի առանցքային արժեքներից մեկն է: Հուսով եմ` այդ հայտարարությանը համահունչ քայլեր կհետեւեն»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ