News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է արել չհավատալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվացյալ անկեղծությանը: Նա իր կարծիքը հայտնել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում, փոխանցում է NEWS.am –ի թղթակիցը:

«Պետք չէ հավատալ Թուրքիայի վարչապետի խոսքերի անկեղծությանը: 99 տարի շարունակ  Թուրքիայի իշխանությունները հայ ժողովրդին հյուրասիրել են գեղեցիկ  ստերով: Եվ այս դեպքը բացառություն չէ», - հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը դեռ շատ գործ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու ճանապարհին: «Վերջին  99 տարում թուրք ժողովրդին բախտ չի  վիճակվում սթափ դատող կառավարություն ունենալ, որն ուժ կգտներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատմական փաստերը», - ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ