News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպառնալիքը՝ ռուսական զինված ուժերի օգտագործման մասին, համարում է ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիա սկսելու պատրաստվածություն: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում:

Ուկրաինայի արտաքին գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի կողմից Ժնեւյան պայմանավորվածությունների ամբողջական կատարմանն ուղղված քայլերի ֆոնին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 23-ին Russia Today-ին տված հարցազրույցում արված սպառնալիքները՝ ռուսական զինված ուժերի օգտագործման մասին՝ ի պատասխան Ուկրաինայում ահաբեկչության եւ անջատողական երեւույթների դեմ պայքարի օրինական միջոցառումների իրականացման, բացարձակապես հակասության մեջ են մտնում այդ քայլերի հետ:

Լավրովը մասնավորապես հայտարարել է. «Եթե մեզ վրա հարձակվեն, բնականաբար, մենք կպաշտպանվենք: Ռուսաստանի եւ ՌԴ քաղաքացիների անմիջական շահերի ոտնահարման դեպքում, ինչպես օրինակ եղավ Հարավային Օսիայում, մեզ այլ բան չի մնա, քան միջազգային իրավունքին համապատասխան արձագանքել դրան: Ռուսաստանի քաղաքացիների դեմ ագրեսիան հավասարազոր է հենց Ռուսաստանի դեմ ագրեսիայի»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն համարում է, որ սրանով ռուսական կողմը Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու, ինչպես նաեւ այդ նպատակով սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատրաստակամություն է հայտնում:

Ուկրաինայի ԱԳՆ-ում նաեւ ընդգծել են, որ հակաահաբեկչական գործողությունը, որը ներկայումս իրականացվում է, ամբողջությամբ համապատասխանում է Ուկրաինայի գործող օրենսդրությանն ու Ուկրաինայի կողմից վերցված միջազգային պարտավորություններին, այն ուղղված է Ուկրաինայի արեւելյան տարածքների բնակչության պաշտպանությանը ահաբվեկչական եւ այլ հակաօրինական գործողություններից, հաղորդում է Censor.net-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ