News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը, Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով, կդադարեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումների հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի դրսեւորած դիրքորոշման հետեւանքով միառժամանակ կդադարեցնենք շփումների հաստատմանը եւ համատեղ գործողությունների իրականացմանն ուղղված բոլոր ջանքերը»,-հայտարարել է Բորդյուժան:

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը կզարգացնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը:

«Մենք կընդլայնենք համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ, կակտիվացնենք շփումները Չինաստանի հետ, հատկապես` մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման շրջանակում համատեղ աշխատանքների առումով: Կընդլայնենք փոխգործակցությունը Իրանի հետ, հատկապես` թմրանյութերի դեմ պայքարում»,- Բորդյուժայի խոսքերն է մեջբերել Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպության արեւելաեվրոպական անդամ-երկրների պաշտպանողունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթի ընդունման շուրջ: Համապատասխան հայտարարությամբ հանդես էր եկել գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ