News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին: «Հակաահաբեկչական գործողության անցկացման ընթացքում, ՆԳՆ-ի եւ ՊՆ-ի ստորաբաժանումները ապաշրջափակել են եւ ոչնչացրել անօրինական զինված խմբավորումների 3 անցակետեր Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի հյուսիս-արեւելյան մասում»,-ասված է ՆԳՆ հաղորդագրությունում:

«Ռազմական բախումների ժամանակ ոչնչացվել է մինչեւ 5 ահաբեկիչ: Պետական կազմավորումների կողմից վիրավորվել է մեկ մարտիկ»,-հաղորդում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Իրավիճակը Սլավյանսկում անվերահսկելի է մնում, հայտարարում են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում:

«Սլավյանսկում իրավիճակը հիմա անվերահսկել է, եւ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, դա այն մարդկանց խղճին է, որոնք զենքը ձեռքներին ահաբեկում են տեղի բնակչությանը: Այդ պայթյուններն ու կրակոցները, բոլորը գալիս է դիվերսանտներից, անջատողականներից, զինված մարդկանցից, անօրինական զինված խմբավորումներից: Այս պահին նրանց նկատմամբ ազդեցություն չկա»,-հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակաահաբեկչական գործողություն ընթացքում, Ուկրաինայի ՆԳՆ-ն ու ՊՆ-ն ապաշրջափակել են եւ ոչնչացրել անօրինական զինված խմբավորումների 3 անցակետեր Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի հյուսիս-արեւելյան մասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ