News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում նշում են պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, որոնք ապօրինաբար պահում են զինված խմբերը արեւելյան Ուկրաինայում: Այս մասին իր ելույթում նշել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հաղորդում է Ukrinform-ը:

«Բոլոր անձինք, որոնց ապօրինաբար պահում են զինված խմբերը արեւելյան Ուկրաինայում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, անկախ նրանից՝ նրանք լրագրող են, տեղի առաջնորդներ, թե շարքային քաղաքացիներ»,-ասված է Էշթոնի հայտարարությունում:

Նա կոչ է արել ժնեւյալ պայմանավորվածությունների բոլոր կողմերին ամբողջ ծավալով կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ ազդեցության լծակների օգտագործումը անօրինական զինված խմբերի վրա, որի նպատակը նրանց կողմից բռնությունների, սադրանքների դադարեցնումն է եւ զենքը հանձնելը:

Խորը անհանգստություն հայտնելով արեւելյան Ուկրաինայում մարդկանց առեւանգման, խոշտանգումների եւ սպանությունների մասին լուրերի առնչությամբ, Էշթոնը հայտարարել է նման դեպքերի անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ