News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքերն իրենց քաղաքականությունն ու կարծր դիրքորոշումը չեն փոխել: Այդ մասին Ծիծեռնակաբերդում հայտնել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: 

Ըստ Շահգալդյանի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը հենց դրանով է պայմանավորված: «Բնականաբար հայերս չընդունեցինք այդ հայտարարությունը: Քաղաքակիրթ աշխարհը նույնպես չընդունեց»,- նշել է նա:

Ըստ մարզպետի, օգտագործելով միջազգային հանրության ճնշումը եւ միջազգային դիրքորոշումները՝ Հայաստանը պետք է հասնի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Թուրքիան պետք է անվերապահ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հատուցի վնասները, որ պատճառել է մեր ժողովրդին»,- նշել է նա: Խոսելով Էրդողանի հայտարարության մասին՝ Կովալենկո Շահգալդյանը նկատել է, թե դա հերթական գործողությունն է, որ միտված է խոչընդոտելու ցեղասպանության միջազգային քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

Տպել
Ամենաշատ