News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը քննադատել է 20-րդ դարի մեկնարկին հայերի դեմ իրագործված` «մարդկության դեմ» որակումն ունեցող հանցագործության նկատմամբ Թուրքիայի լռեցման եւ հերքման քաղաքականությունը:

Կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «Ազատ եգիպտացիները» Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայից պահանջում են այդ պատմական հանցագործության էջը վերանայել, քանի որ դրա համար չի կարող վաղեմության ժամկետ լինել: Թուրքիային մասնավորապես կոչ է արվում ճանաչել եւ քննադատել մարդյության դեմ իրագործված այդ հանցագործությունը, ինչպես նաեւ ներողություն խնդրել հայ ժողովրդից` արյունալի սպանդի համար: «Մենք հայտարարում ենք, որ հպարտ ենք Եգիպտոսում գործող հայկական համայնքով, որ եգիպտացի ժողովրդի եւ նրա պատմության մասն է կազմում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը 2011թ. ապրիլի 3-ին է հիմնադրվել: Այն ազատական հայացքներ է քարոզում եւ երկրի խորհրդարանում 15 պատգամավոր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ