News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան ժանտախտի դեմ Հայաստանը պետք է պայքարի սահմանի վրա իրականացվող խիստ վերահսկողությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը՝ մեկնաբանելով Սննդամթերի անվտանգության եվրոպական գործակալության(EFSA) զեկույցը: Կազմակերպությունը աֆրիկյան ժանտախտը Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում համաճարակի վերածվելու վտանգը չափավորից բարձրացրել է վտանգի բարձր մակարդակի:

Բախչագուլյանի խոսքով՝ այս պահին Հայաստանում աֆրիկյան ժանտախտի գործող օջախներ չկան: «2011թ.-ին մենք 11 դեպք ենք գրանցել, այժմ չկան: Սակայն Հայաստանը վտանգի գոտի է համարվում: Անվտանգության ապահովման լավագույն միջոցը կանոններին հետեւելն է: Դրանցից ամենակարեւորներից է խոզերին բաց վիճակում պահելուց հրաժարումն ու հիգիենայի պահպանությունը փակ պահելու դեպքում: Տավուշի եւ Լոռու մարզերում դեռ շարունակում են բաց պահել(հարկադրված, էժան լինելու պատճառով՝ խմբ.), ինչը բարձրացնում է ռիսկի մակարդակը»,- նշել է Բախչագուլյանը:

Վարակման դեպքեր վերջրերս գրանցվել են Վրաստանում եւ Ռուսաստանի Կրասնոդարի  մարզում: Սակայն, այսպես թե այնպես, միսն ու կենդանիները Հայաստան ներկրվում են միայն գրավոր հայտարարության դիտարկումից հետո: Օրինակ, վերջրերս, արգելվել էր Ուկրաինայից կենդանի խոզերի չափաբաժնի ներկրումը՝ կապված անասնաբուժական ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանում խոզի գլխաքանակը կտրուկ նվազել է, հատկապես 2008թ.-ի ժանտախտից հետո, տեղական խոզի միսը չի բավարարում ներքին պահանջարկը:

«Շարունակվում է ներմուծումն այլ երկրներից, սակայն մեր սահմանային անցակետերում պահպանվում է անասնաբուժական ու սանիտարական վերահսկողությունը»,- հավելել է Բախչագուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ