News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ են անցկացվել: Մարզերում թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվել: Զապորոժյեում խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:

Միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ մայրաքաղաքում: Սգո հանրահավքները, հոգեհանգստի եւ ծաղիկներ դնելու արարողություններն անց են կացել Պոկրովսկի եկեղեցու բակում, ինչպես նաեւ հայկական եկեցու կառուցման վայրում գտնվող մատուռում: Արարողությունն անցկացրել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը եւ Կիեւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Տեր-Հովհաննես Շահնազարյանը:

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Կիեւի միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը, Կիեւ հայ համայնքի անդամներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:

Միջոցառումների ավարտից հետո ուկրաինական հեղինակավոր հեռուստաալիքներից մեկի եթերից Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը պատմել է հայոց ցեղասպանության փաստի, դրա միջազգային ճանաչման գործընթացի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ