News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին եւ զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցությունը հետեւողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են եւ զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ

Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Մարգվելաշվիլին կարեւորել են տրանսպորտի եւ տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաեւ փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ