News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հերքել է ՌԴ-ի կողմից զորքեր մտցնելու սպառնալիքի պատճառով հակաահաբեկչական գործողության դադարեցման լուրը, փոխանցում է ՈՒՆՆ-ն։

«ՌԴ-ի կողմից զորքեր մտցնելու սպառնալիքի պատճառով հակաահաբեկչական գործողության ոչ մի դադարեցում չկա, ինչպես շտապեցին գրել որոշ լրատվամիջոցներ։ Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ահաբեկիչներից պետք է զգուժանալ շուրջօրյա։ Խաղաղ բնակիչները վախենալու բան չունեն»,- նշել է Ավակովը։

Ըստ նրա՝ գործողության գլխավոր սկզբունքներից է խաղաղ բնակչության համար վտանգը նվազագույնի հասցնելը:

Հայտնի է, որ ապրիլի 13-ին Ուկրաինայոմ հակաահաբեկչական հատուկ գործողություն էին հայտարարել։ Հատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկին, Լուգանսկին եւ Խարկովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ