News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական ատոմային HMS Tireless սուզանավը դադարեցրել է կորած Malaysian Airlines ընկերության Boeing 777-200 օդանավի «սեւ արկղերի» որոնումներին իր մասնակցությունը, հայտարարել է Միացյալ Թագավորության ՊՆ ներկայացուցիչը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն երբեք չի բացահայտում իր Trafalgar դասի սուզանավերի գտնվելու վայրը, սակայն այս անգամ որոնումներին դրա մասնակցությունը հաստատվել էր պաշտոնապես: 

Մասնակցության դադարեցումը բացատրվում է նրանով, որ «սեւ արկղերի» հայտնաբերման հեռանկար այլեւս չկա:

Մալայզիան կորած Boeing 777-200-ի մասին զեկույց կհրապարակի հաջորդ շաբաթ:

Զեկույցն արդեն ուղարկվել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն: Փաստաթուղթն առայժմ բաց հասանելիություն չունի: Դրան չեն կարողացել ծանոթանալ նաեւ նավի ուղեւորների հարազատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ