News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Բալյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման եւ զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաեւ երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի եւ մանկավարժի Ձեր վաստակը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ