News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Նախագահ Ռոնալդ Ռեյգանը խիստ էֆեկտիվ մեկնաբանություն է տվել Հայոց ցեղասպանության շուրջ իրադարձություններին` դրանք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը անվանելով: Այս մասին Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցին ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը` անդրադառնալով նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ին հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա, Օսմանյան Թուրքիայի հայ բնակչության կոտորածները «Մեծ Եղեռն» որակելով, այդպես էլ չէր կիրառել «ցեղասպանությունը» եզրույթը:

Ռոյսի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: «Միացյալ Նահանգների դասագրքերը դպրոցականներին ծանոթացնում են Հայոց ցեղասպանության մասշտաբների հետ: Այդ հարցում նշանակալի դերակատարում ունի նաեւ ԱՄՆ-ի հայկական համայնքը, որ ամերիկացի ժողովրդին իր մեծ ողբերգությունն է ներկայացնում»,- նշել է Էդ Ռոյսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամենը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել մարդկության դեմ հանցագործության անմեղ զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ