News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօրվա նիստի ընթացքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծն էր քննարկվում, եւ նշվել է, որ մտահոգություններն այլեւս անցյալում չեն, քանի որ մեր առաջարկությունները հաշվի չեն առնվել: Այս մասին ապրիլի 30-ին, չորս խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների նիստից հետո լրագրողների հետ ամփոփիչ զրույցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, չորս խորհրդարանական խմբակցությունները օրինագծի շուրջ համատեղ առաջարկություններով հանդես կգան: «Քննարկումների ընթացքում կտեսնենք` ինչ դիրքորոշում կունենա քաղաքական մեծամասնությունը: Եթե առաջարկությունները չընդունվեն, ապա չորս խորհրդարանական խմբակցությունները կրկին կհավաքվեն եւ տրամաբանական պատասխան կտան»- ասել է նա:

Ի պատասխան հարցի, թե արդյոք ստացվում է` վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի արդարացրել խորհրդարանական քառյակի հույսերը, Հակոբյանը նշել է. «Ցավոք սրտի, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագծում նրա դրական հավաստիացումներն առկա չեն»:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշել է, որ չորս ուժերի համար օրակարգային է մնում խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ