News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրգհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որն արվել էր 1994թ. հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆոոին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ դեսպան, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին` իրենց միջնորդական առաքելության համար:

Բուրգհալտերը հիշեցրել է, որ հրադադարի  համաձայնագիրը վերջ էր դրել պատերազմին, որի հետեւանքները դեռ թունավորում են Հարավային Կովկասի բնակիչներից շատերի  առօրյա կյանքը:

ԵԱՀԿ նախագահը միացել է համանախագահների՝ հայերին եւ ադրբեջանցիներին ուղղված կոչերին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խաղաղության ապահովման համար: Նա նորից է հաստատել ԵԱՀԿ-ում  Շվեյցարիայի նախագահության աջակցությունը ՄԽ-ի համանախագահների միջնորդական ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ