News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանը համաձայնել է երկրի տարածքում ԳԼՈՆԱՍՍ ռուսական նավիգացիոն համակարգի ապահովման սարքավորումներ տեղակայել: Այս տեղեկությունը տիեզերքի ոլորտում համագործակցության հարցերով ռուս-իրանական համատեղ խմբի նիստի արդյունքներն ամփոփոխ փաստաթղթում է հրապարակվել:

«Իրանական կողմը ԳԼՈՆԱՍՍ համակարգի ապահովման նպատակով երկրի տարածքում դիֆերենցիալ կոռեկցիայի եւ մոնիտորինգի կայան, ինչպես նաեւ քվանտա-օպտիկական համակարգեր տեղակայելու պատրաստակամություն է հայտնել»,- «Իզվեստիայի» վկայակոչմամբ, ասվում է խմբի` ապրիլի 10-ին կայացած հանդիպման արձանագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ