News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շատ ցանկալի կլիներ, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը հայաստանի անդամակցության խնդրին, ՀՀ նախագահը նշեց. «Հայ-ռուսական ջերմ հարաբերություններ հիմքը դարավոր բարեկամությունն է: Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության մեջ, կապված ենք մշակույթով, տնտեսական հաաբերություններով եւ սա է այսօրվա մեր հարաբերությունների հիմքը:

Կարծում եմ, որ ոչ մեկի համար տարօրինակ չէ ՀՀ ցանկությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, որովհետեւ տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է: Բացի դրանից մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, գտնվում ենք անվտանգության նույն համակարգում»:

Նրա խոսքով՝ Մաքսային միությունը որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին: «Այն հնարավորություն է տալիս Հայաստան ներկրել  մրցունակ գներով էներգակիրներ, ինչը հնարավորություն է տալիս մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում ունենալ մրցունակ ապրանքներ: Սա է մեր որոշման շարժառիթը, ելակետը:

Բայց անդամակցելով ՄՄ-ին, չի նշանակում, որ դադարեցնում ենք համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ընդհակառակը, շատ ցանկալի կլիներ, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար: Այնպես որ մենք շարունակելու ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետեւ այդ հարաբերությունները ոչ միայն հնարավորություն են վերադառնալու մեր արմատներին, այլ նաեւ արագ բարեփոխումներ իրականացնել մեր երկրում»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ