News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հեյդար Ալիեւը նպատակամղված փոխում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական իրավիճակը՝ այդ տարածքը եւս բնակեցնելով ադրբեջանցիներով: Նման խոստովանություն է արել Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ազաբեկ Ասկերովը haqqin.az-ի հետ զրույցում:

Ըստ Ասկերովի՝ Ալիեւն սկսել էր Ադրբեջան ստեղծել դեռեւս խորհրդային ժամանակներում: «Կարեւորը, որ նրան հաջողվել էր փոխել Բաքվի ժողովրդագրական պատկերը: Գիտե՞ք արդյոք, թե ադրբեջանցիների քանի տոկոս էր ապրում Բաքվում: Ես ձեզ կպատասխանեմ՝ 40%», - հայտարարել է Ասկերովը: «Ցավոք, նա չհասցրեց ավարտել իր քաղաքական առաքելությունը, քանի որ իրենից հետո հանրապետությունը գլխավորեցին շատ թույլ մարդիկ, որոնք ավերեցին նրա քաղաքական ժառանգությունը»:

Այս խոստովանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանցիները կազմել են հայկական Ղարաբաղի բնակչության համեստ մասը, իսկ Բաքվի իշխանությունների փորձերն ուղղված էին հայկական  հատվածն «ադրբեջանականացնելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ