News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի 16-ամյա բնակիչ Մարսել Ֆերնանդեսը SMS գրելու արագության ռեկորդ է սահմանել: Ըստ լրատվամիջոցների՝ մայիսի 15-ին նրա ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում:

Մրցույթի մասնակիցները, որը կայացել էր նախորդ ամիս Նյու Յորքում, պետք է անգլերեն հավաքեին հետեւյալ տեքստը՝ «The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human»: Ֆերնանդեսը դա արել է 18,19 վայրկյանում: Նախորդ ռեկորդը 18,44 վայրկյանն էր:

Դեռահասը պատմել է, որ հաղորդագրություններ հավաքելու իր շնորհքը զարգացրել է  նոութբուքը կոտրելուց հետո, քանի որ նորը գնելու հնարավորություն չի ունեցել ու ստիպված է եղել օգտվել բացառապես սմարթֆոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ