News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի 2014թ.-ի առաջնությունը Բրազիլիայի ներդրումներ են՝ ուղղված նրան, որպեսզի աշխարհն ավելին իմանա երկրի մասին. սա կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցու հայտարարել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ ու լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն՝ անդրադառնալով Բրազիլիայում 2014թ.-ի Աշխարհի առաջնության ծախսերի դեմ ուղղված բողոքի ցույցերին:

Նրա խոսքով՝ Բրազիլիան զարգացման կարիք ունեցող պետություն է: «Մենք հարուստ երկիր չենք, կան բնագավառներ, որոնք զարգացման կարիք ունեն: Կառավարությունը գիտի այդ մասին, նրանք չեն ասում, մարդկանց, որ վերջիններս չեն կարող բողոքել: Այնուամենայնիվ, բողոքն այդ չպետք է ուղղվի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության դեմ»,- նշել է  Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Նա կարծում է, որ ֆուտբոլային միջոցառումը մեկ ամիս կտեւի, իսկ Բրազիլիայի խնդիրները կմնան: «Երբ ցուցարարները նշում են, թե մարզադաշտերի վրա ծախսած գումարները հարկավոր էր ծախսել կրթության վրա, սխալ է: Մարդիկ ճիշտ են անում, որ բողոքում են, սակայն սխալ են, երբ հայտարարելում են, թե ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության կամզակերպման ծախսերն իրենց խնդիրների պատճառն են»,- եզրափակել է բրազիլիացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության չափից ավելի ծախսերի դեմ բողոքների նոր ալիքն ավարտվել է զանգվածային անկարգություններով: Հազարավոր մարդիկ բարիկադներ են կառուցել Սան-Պաուլու տանող ճանապարհների վրա: Քաղաքի կենտրոնում ամբոխը քանդում է ցուցատախտակները, բանկոմատները, այրում է աղբը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ին Բրազիլիայում եւ շարունակվելու է մինչեւ հուլիսի 13-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ