News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրիազիլիայի մեծագույն իրադարձությունը կդառնա. համաշխարհային գերակայության մրցույթին 32 երկրներ են մասնակցելու: Հիշյալ հայտարարությունը մայիսի 17-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կազմակերպված տոնական միջոցառմանը լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն է հնչեցրել:

«Բրազիլիայի ներկայիս ազգային հավաքականի հույսը Նեյմար դա Սիլվա Սանտոս Ժունիորն է: Նա երիտասարդ եւ շատ-շատ լավ խաղացող է, ով առաջին անգամ է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում: Հույս ունենք, որ խաղարկության շնորհիվ նա մեծն Պելեի` 1958թ.-ին ձեռք բերած փառքին կարժանանա», - նշել է դեսպանը:

Անդրդադառնալով Հայաստանի ազգային հավաքականին, դիվանագետն ընդգծել է, որ մեր երկիրը պատմություն ունի եւ Խորհրդային Միության չեմպիոն «Արարատ-73»-ի մասին հիշեցրել: «Ես շատ էի տխրել, երբ Հայաստանը տնային խաղում պարտվեց Դանիային: Բայց նայել եմ նաեւ Բուլղարիայի դեմ խաղը, որտեղ Հայաստանը հաղթեց: Նմանապես հետեւել եմ Իտալիայի հետ խաղին: Այդ ամենն ինձ առիթ տվեց հույս ունենալու, որ ձեր թիմը հաջորդ` Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կստանա: Պատկերացնո՞ւմ եք` որքան հայ կարող է հարեւանությամբ գտնվող երկիր մեկնել եւ խաղերի ականատեսը դառնալ», - նշել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

2014թ. հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թվով 20-րդը կլինի: Բացման խաղը Սան-Պաուլույում տեղի կունենա, իսկ եզրափակիչը` Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ