News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է խորացնի գազի եւ այլ հարցերով համագործակցությունը Իրանի հետ: Մայիսի 20-ին խորհրդարանում նման տեսակետ է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ Վրաստանում` Դարիալի կիրճում մայիսի 17-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով «Հյուսիս-Հարավ» գազատարը չի գործում, եւ Հայաստանն արդեն երեք օր է` գազ չի ստանում Ռուսաստանից: Այդ ընթացքում Իրանից 2 մլն խ.մ. կապույտ վառելիք է ստացվել: «Մենք լրջորեն մտադիր ենք խորացնել համագործակցային նախագծերն Իրանի հետ: Հայաստանի կառավարությունն դրանց իրականացման ու ընդլայնման համար ամեն հնարավորը կանի», - ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք` 2013թ. նոյեմբեր ամսին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ռուսականից նշանակալիորեն էժան վառելիք ձեռք բերել Իրանից: Ավելի ուշ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, որ իրանական կողմի հետ տարված բանակցություններն այլ բանի մասին են վկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ