News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք մինչեւ հիմա Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ը որոշումը չենք կատարել, մենք ուղղակի փորձել ենք ժամանակ շահել Սահմանադրական դատարանի պահանջները կատարելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով կուտակայինի մասին նոր օրինագծին, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Թե ինչ կլինի նոր օրենքում, ոչ մեկին հայտնի չի, որովհետեւ վերջնական արդյունքը դեռեւս պատրաստ չի: Միեւնույնը կլինի, թե տարբեր կլինեն, չեմ կարող ասել: Հստակ մի բան կարող եմ ասել, որ նոր օրենքն ամբողջ համակարգը կփոխի այնպես, որ Սահմանադրական դատարանի պահանջները կատարվեն, որովհետեւ մենք մինչեւ հիմա Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ը որոշումը չենք կատարել, մենք ուղղակի փորձել ենք ժամանակ շահել Սահմանադրական դատարանի պահանջները կատարելու համար»,- ասաց նա:

Թե ինչ կլինի նոր օրենքում, դեռ հայտնի չէ, սակայն մի բան ակնհայտ է. Հակոբ Հակոբյանը ցանկանում է, որ օրենքի մշակմանը մասնակցեն նաեւ «Դեմ եմ» շարժման երիտասարդները:

«Ճիշտ կլինի, որ մասնակցեն օրենքի մշակմանը, որովհետեւ ամեն դեպքում մենք օրենքը համաձայնեցնելու ենք քաղաքացիների հետ: Բացի դրանից՝ մենք ոչ թե ասում ենք՝ եկեք օրենք մշակելու, մենք ասում ենք՝ էս օրենքի մեջ էս կետը մտցնելը լավ է, թե չէ, դուք համաձայն եք, թե համաձայն չեք, մենք հո իրանց չենք ասում, որ եկեք օրենք մշակելու»,- ավելացրեց նա:

Նշենք, որ «Դեմ եմ» քաղաքացիական շարժման երիտասարդներին արդեն մի քանի անգամ համագործակցության առաջարկ է արվել, սակայն նրանք կտրականապես հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե «իրենք օրենք մշակող չեն, դրա համար կան պատգամավորներ եւ նախարարներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ