News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքում կատարված փոփոխությունները քաղաքացիների խնդիրների լուծումներն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով այն օրինագծին, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Այն, ինչ մինչեւ հիմա իրականացվել է, եղել է քաղաքացիների տված խնդիրների լուծումը: Այս փուլում որոշվեց դիմումներ գրել, իսկ ամբողջական լուծումը մինչեւ սեպտեմբերի 30-ը կներկայացվի Ազգային ժողովին: Աշխատանքային խումբը կստեղծվի, արդյունքների մասին կասենք: Բացի դրանից՝ դիմում գրած բոլոր քաղաքացիներին մենք հրավիրել ենք՝ մասնակցելու օրենքի մշակմանը»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ինչու է պետությունը քաղաքացիների հինգ տոկոս պահումներն ինքը վճարում մասնավորին՝ նախարարը չպատասխանեց՝ նշելով միայն, թե օրենքի պահանջ է:

NEWS.am-ի դիտարկմանը, թե քաղաքացիների համար այդպես էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված», սոցապնախարարը մեկնաբանեց վարչապետի խոսքերը. «Ցանկանում ենք ստեղծել այնպիսի ձեւաչափ, որ մարդիկ վստահեն կենսաթոշակային համակարգին, եւ նրանց մասնակցությունը լինի ոչ պարտադրված, իսկ համակարգը պետք է լինի պարտադիր»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող նոր կառավարական օրինագիծը կներկայացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ