News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանի ուղղությամբ 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման ֆինանսավորումն իրականացնելու համատեքստում արեւմտյան պատժամիջոցների խնդիրը հաղթահարելու շեմին է: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանն է հնչեցրել: «Նախագծին առնչվող հարցերը լուծման ճանապարհին են», - հայտարարել է նա` հիշեցնելով, որ իրանական կողմից ֆինանսավորվան հետ կապված բարդությունները 2013թ.-ին` հայտնի պատժամիջոցների արդյունքում են ծագել:

 «Կարծես թե խնդիրն այլեւս հաղթահարված է: Առաջիկայում էներգետիկայի նոր նախարար Երվանդ Զաքարյանը Իրան կմեկնի` հարցը քննարկելու նպատակով: Այն նաեւ միջկառավարական հանձնաժողովի`մոտ ապագայում կայանալիք նիստի քննարկմանն է ներկայացվելու», -  հայտարարել է փոխնախարարը:

Հիշեցնենք` նախագծի ընդհանուր արժեքը 107,9 մլն եվրո է կազմում: Ֆինանսավորման գլխավոր աղբյուրը Իրանի արտահանման զարգացման բանկն է: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը հարկերի եւ տուրքերի դուրսգրման տեսքով կլինի:

Փոխնախարարը հիշեցրել է, որ այս տարի նաեւ գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Վրաստանի ուղղությամբ համարժեք` 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն են մեկնարկում: «Դրա շնորհիվ մենք էլեկտրաէներգիայի տարանցման տարածաշրջանային դերակատարում կստանձնենք», - հայտարարել է Արա Սիմոնյանը:

Ներկայումս Հայաստանի եւ Իրանի միջեւ յուրաքանչյուրը 220 կՎ լարմամբ երկու էլեկտրահաղորդման գծեր են գործում:  Երրորդն գծի կառուցման արդյունքում հայկական էլեկտրաէներգիայի` Երեւանի ՋԷԿ մատակարարվող իրանական գազի հաշվին արտահանման լարվածությունը կթուլացվի:

400 կՎ լարմամբ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումն իրականացնելու համար գերմանական KfW բանկը 75 մլն եվրոյի չափով վարկ եւ 2 մլն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրի: Նոր գիծը Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակության մակարդակի մոտավորապես 3 անգամ մեծացման կբերի: Ներկայումս երկու երկրների միջեւ 3 էլեկտրահաղորդման գծեր են գործում` Ալավերդի-2-ը (220 կՎ), Լալվարը եւ Աշոցքը (110-ական Կվ): Վերջինը վրացական կողմում` Ախալքալաքում համապատասխան հզորությամբ ենթակայանի բացակայության պատճառով 35կՎ ռեժիմով է աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ