News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Նորանշանակ նախարարի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ-իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարեւոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար:

Դեսպան Ռեիսին  շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Առանձնակի կարեւորվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համատեքստում: Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները:

 Հանդպման մասնակիցները նշեցին, որ հայ-իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք

ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ