News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մշտապես ցույց է տալիս, որ իր կարգավիճակը բարձր է եւ որ առանց նրա Եվրասիական տնտեսական միությունում որեւէ որոշում չեն կայացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի հայտարարությանն այն մասին, որ ապագայում Թուրքիան կարող է ԵՏՄ ասոցատիվ անդամ դառնալ:

Քաղաքագետի խոսքով՝ չկա այնպիսի կարգավիճակ, ինչպես Եվրասիական տնտեսական միության ասոցատիվ անդամակցությունը, ուստի դժվար է հստակ նշել, թե ինչ նկատի ունի: «Հարցն այն է, որ Նազարբաեւը մշտապես ցույց է տալիս՝ ինքն անձամբ կարող է Եվրասիական միության զարգացման առաջարկներ ներկայացնել, այսինքն Պուտինը ամենակարեւորը չէ: Կարծում եմ, Նազարբաեւն ինքն է հասկանում՝ Թուրքիայի անդամակցությունը ԵՏՄ-ին միանգամայն անհնար է ցանկացած կարգավիճակում: Քաղաքական այդ հայտարարությունն այլ նպատակներ ունի»,- ընդգծել է Ալեքսանդրի Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բոդրումում թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV գագաթաժողովի արդյունքների հիման վրա ճեպազրույցում հայտարարել է. «ԵՏՄ-ն բաց է այլ պետությունների անդամակցության համար, օրինակ, Թուրքիան եւ մյուս երկրները կարող են ապագայում տվյալ միության ասոցատիվ անդամներ դառնալ»: Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ միությանը ծրագրում են միանալ Հայաստանն ու Ղըրղըզստանը, իսկ մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ