News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը հազիվ թե կարողանա ինքնուրույն  ազատ տնտեսական գոտի ստեղծել Իրանի հետ: Հունիսի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իրանագետ Մհեր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը:

Փորձագետի խոսքերով՝ Երեւանը շատ հարցերով կախված է Մոսկվայից. «Եթե մենք կարողանայինք վարել բացարձակ անկախ քաղաքականություն, մենք ինքնուրույն կորոշեինք գազի ու նավթի հետ կապված մեր հարցերը: Քանի որ դա մեզ չհաջողվեց անել, ակնհայտ է, որ մենք չենք կարող ինքնուրույն իրականացնել նաեւ այս նախագիծը», նշեց փորձագետը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ հայկական երկաթուղին շահագործվում է ռուսական ընկերության կողմից:

Բաղդասարյանը ընդգծեց, որ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծումը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում եւ սեփական անկախությունը, ինչը «որոշ պետությունների շահերից չի բխում»:

Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Չշմարիտյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել, որտեղ համատեղ ձեռնարկություններ կգործեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ