News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2014թ. մեկ կետով բարձրացել է գլոբալ խաղաղասիրության ինդեքսում՝ (Global Peace Index)162 երկրների շարքում զբաղեցնելով 97-րդ տեղը:

Վարկանիշի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ամենախաղաղասեր երկիրը տարածաշրջանում: Հարեւան Ադրբեջանը 123-րդ տեղում է, Թուրքիան՝ 128-րդ, Վրաստանը՝ 111-րդ եւ Իրանը՝ ընդամենը 131-րդ տեղում:

Խաղաղասեր երկրները գնահատվում են 22 ցուցանիշների հիման վրա՝ ներառյալ արտաքին ու ներքին պատերազմների թիվը, հարեւան երկրների հետ հարաբերությունները, հանցագործությունների թվաքանակը, քաղաքական անկայունությունը, զենքի արտահանումն ու ներմուծումը եւ այլն:

Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարում, աշխարհի ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան, իսկ վերջին տեղում այս տարի Սիրիան է:

Ուկրաինան զբաղեցրել է 142-րդ տեղը, Ռուսաստանը՝ 152-րդ, իսկ Միացյալ նահանգները 101-րդ տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ