News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Եթե խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է անցկացնել իր 12 պահանջները, պետք է հաղթի ընտրություններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդդիմությանը կոչ արեց համակերպվել, որ իրենք քաղաքական փոքրամասնություն են՝ հիշեցնելով, որ դա ընտրությունների արդյունքն է, եւ խնդրեց իշխանությունների հասցեին կոռեկտ արտահայտվել։

«Քիչ ա՝ մեզ  մեղադրում եք, մի հատ էլ վիրավորում եք։ Մի անգամ էլ կրկնում եմ՝ ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի շպրտում, որովհետև եթե նետենք, էդ ապակե տունը կփլվի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ իրենք գտնվում են ոչ թե Ազգային Ժողովում, այլ տարրական դպրոցում, որտեղ ընդդիմությունն ուսուցիչներն են, իսկ քաղաքական մեծամասնությունը՝ աշակերտները։

«Խնդրում եմ՝ դասեր մի տվեք մեզ։ Գալ, այս ամբիոնից ասել, որ կարդացած չենք, ճիշտ չէ։ Էդ IQ-ն եք ստուգել, ինչ եք արել, ո՞վ որոշեց՝ կարդացած ենք, թե կարդացած չենք, չի կարելի։ Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնության մեջ պեղենք, Արծվիկ Մինասյանի նման հինգը հոգի չենք գտնի։ Ես Արծվիկ Մինասյանին շատ լավ գիտեմ, շատ ինտելեկտուալ, խելացի, հայրենասեր պատգամավոր է։ Բայց որևէ մեկը քաղաքական մեծամասնությունից այսքան ժամանակ քաղաքական փոքրամասնության հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն չի արել»,-նշեց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ