News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսին Թուրքիայում գնաճը հասել է գրեթե 10 տոկոսի: Դրան նպաստել է թուրքական լիրայի անկումը, ինչպես նաեւ սննդամթերքի թանկացումը,եղանակային անբարենպաստ պայմանները: անխուսափելի շղթայական ռեակցիան հանգեցրել է նաեւ այն ապրանքների գնի աճին, որոնք  գնում են մեր ներկրողները(կենցաղային տեխնիկա, հագուստ եւ կոշիկ): Օրինակ, կենցաղային տեխնիկայի գինը տարվա կտրվածքով ավելացել է ավելի քան 8,8 տոկոսով:

Նշենք, որ գնաճի ընդհանուր ֆոնի վրա մի շարք ապրանքներ էժանացել են: Այն ապրանքների թվում, որոնք Թուրքիայում մոնիթորինգի են ենթարկվում, գները 61 դեպքում անփոփոխ են մնացել. 291 դեպքում թանկացել են, 80 դեպքում՝ էժանացել:Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում Թուրքիայի մասնաբաժինը կազմել է  7,5 տոկոս: Ընդ որում մեր արտահանումն այդ երկիր 63 անգամ զիջում է ներկրմանը:Թուրքիայից ներկրման համակարգը տարբերակված է, ի տարբերություն մեր արտահանման: Այնտեղից ներկրվող ապրանքները 500 ապրանքային խմբում են:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թուրքական ապրանքների ներկրման ծավալում 8,5 տոկոսը բաժին է հասնում ցիտրուսային մրգերին: Մյուս ապրանքների տեսակարար կշիռը կազմում է 2-4 տոկոս: Ցիտրուսներից բացի մեծ տեղ է զբաղեցնում շինանյութը, ինչպես նաեւ կոշիկը եւ հագուստը: Նշված եռամսյակում ներկված կոշիկի ծավալը կազմել է 8 տոկոս, հագուստի ծավալը՝ 18 տոկոս:Միայն յոթ ապրանքային խմբի հաշվարկով առաջին եռամսյակում Թուրքիայից ներկվող հագուստը կազմել է 367 հազար՝ մաքսային ավելի քան 1,2 մլն դոլար արժեքով: Կոշիկի չորս խմբի դեպքում թվերը համապատասխանաբար կազմել են 303 հազար զույգ եւ 0,5 մլն դոլար:Թուրքիայից ներկրվել է միայն 3,5 հազար զույգ թանկարժեք կոշիկ:

Իսկ ահա «այլ կոշիկները», այդ թվում նաեւ տնային հողաթափերը, թվով 147 հազար զույգ էին՝ 1 դոլար մաքսային գնով:Ինչպես հայտնի է, մեր շուկայում թուրքական ապրանքի մրցակիցն է չինական ապրանքը: Թեեւ մայիսին Չինաստանում սպառողական գները տարվա կտրվածքով աճել են 2,5 տոկոսով, ապրանքների գինը կրճատվել է 1,4 տոկոսով: Այս կապակցությամբ չինական ապրանքների մրցունակությունը մեր շուկայում կարող է ուժեղանալ թուրքական նմանատիպ ապրանքների համեմատությամբ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ