News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր՝ հունիսի 23-ին, վճռեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով «Հարսնաքարի» գործով անցնող բոլոր 6 մեղադրյալները դատապարտվել էին 12 տարվա ազատզրկման։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ որոշումը լսելուց հետո դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը վատացել է, Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկ Մանուկյանը, ուշաթափվել է, նրան այժմ առաջին օգնություն են ցուցաբերում մինչեւ «Շտապօգնության» ժամանելը։

Բոլոր ամբաստանյալների հարազատները արտասվում են եւ աղմկում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում։

Տպել
Ամենաշատ