News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Հայաստանը կողմ են Մերձավոր Արեւելքում իրադրության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հունիսի 23-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի  հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Սիրիայի եւ Իրաքի իրադրությունը  լուրջ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես ռուս, այնպես էլ հայ հայրենակիցների համար:

Ռուս նախարարը նշել է, որ, ցավոք, այժմ իրավիճակը կարգավորումից հեռու է, ահաբեկչական սպառնալիքներն ընդլայնվում են: «Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ Սիրիայի իրավիճակի նման դեպքերում առանցքային պետք չի դարձնել իշխանափոխությունը: Պետք է մտածել մարդկանց ճակատագրերի մասին: Եթե մենք բոլորս հաստատենք հակաահաբեկչական ջանքերի առաջնահերթությունները, ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարը, ապա վստահ եմ, որ քաղաքական կարգավորման հարցերը հեշտությամբ կլուծվեն», - ասել է ՌԴ արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ