News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չի խոչընդոտի հայ-վրացական հարաբերություններին, հունիսի 28-ին հայտարարել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։

Ըստ նրա՝ Հայաստանը եւս ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» անդամ երկիր է, Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ։

«Այս ամենը պահպանվում է եւ կպահպանվի։ Հետեւաբար ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն իրենց կողմից նույնպես  կանեն ամեն հնարավորը, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն, եւ Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին չպետք է բացասաբար ազդի հայ-վրացական միջպետական հարաբերությունների վրա», - նշել է Ջոնի Մելիքյանը։

Հիշեցնենք, հունիսի 27-ին  Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը Բրյուսելում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ