News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը ոստիկանություն կներկայանա այն ժամանակ, երբ «կարվեն հատուկ գործողություններ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Դեռ չի ներկայացել ոստիկանություն, կներկայանա այն ժամանակ, երբ կարվեն գործողություններ»,- ասաց նա:

Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, փաստաբանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ 22-ամյա Սեդրակին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր դեռ հունիսի 3-ին: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս սակայն մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ