News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը նույնիսկ չի թաքցնում, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագիրը (ԵՍՍՊ): Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի կողմից մոտ 1000 հետեւակային համակարգերի ձեռքբերման մասին հաղորդագրությունը վերջին 12 տարվա ընթացքում:

«Ադրբեջանի կողմից ներկայացված փաստերը վկայում են ոչ միայն հպարտանալու ցանկության, այլ նաեւ այն մասին, որ Բաքուն նույնիսկ չի փորձում թաքցնել ԵՍՍՊ-ը խախտելու փաստը»,- նշել է փորձագետը:

Խոսելով ձեռք բերված սպառազինությունների մասին՝ ռազմական փորձագետն առաջին հերթին նշել է ամբողջական ցրումը: «Այնպիսի տպավորություն է, կարծես Ադրբեջանը չի ափսոսել միջոցները եւ թանգարանային նմուշներ է հավաքել՝ սկսած խորհրդային սպառազինություններից: Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, շուտով կարող են Ադրբեջանին շնորհավորել թանգարանային հավաքածուի համար, քանի որ նման տեսականին թանգարաններին է համապատասխանում, այլ ոչ թե բանակին»,- նշել է Արկադի Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ